Լաթաքիայի գյուղերում, մասնավորապես, 45-րդ բարձունքի շրջակայքում, շարունակվում են արյունալի բախումները սիրիական բանակի և «Ջաբհա ալ Իսլամ» և «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատավական ցանց» ֆեսբուքյան էջը, մյուս կողմից, սիրիական օդո ւժը թուրք-սիրիական սահմանի երկայքով ռմբակոծում է զինյալների հավաքատեղիները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Լաթաքիա քաղաքում շտապօգնության մեքենաները տեղափոխում են բախումների ժամանակ վիրավորված զինվորներին:
Կառավարական ուժերին դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել Նասր լեռը և Աս Սահա բարձունքը: Բանակի հրամանատարությունը Հալեպից և Իդլեբից ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: