Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Prensa Armenia լրատվական գործակալությունը, արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել' առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»: Նախագիծը հաստատվել է ապրիլի 3-ին: Օրենսդիր խորհուրդը նաև հաստատել է օրենսդիր Պաբլո Ֆեռեռայի նախագիծը, որով առաջարկվում է Կրթության նախարարությանը «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքի առանձին դպրոցական թաղամասերում, կրթական ծրագրի շրջանակներում, «Հանդուրժողականությունը և հարգանքը ժողովուրդների միջև» թեմայով միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:
«Հիշատակի մասին կրթությունը նշանակում է սովորեցնել հարգել և պաշտանել մարդու իրավունքները: Այս առումով ցեղասպանության խնդրի մասին ուսուցման ընգրկումը կրթական ծրագրում շատ կարևոր է ոչ միայն ոգեկոչելու, այլև նման արտառոց և դաժան իրադարձությունների պատճառ դարձած հանգամանքներն ուսումնասիրելու տեսանկյունից»,- ասել է Ֆեռեռան: