Ինչպես հայտնում է itar-tass-ը, «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները չեն կրակել Մայդանի ցուցարարների վրա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն:

 

«Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ դիպուկահարները ոստիկանության աշխատակիցներ չէին, քանի որ մեր ծառայողները աշխատանքի են դուրս եկել առանց մարտական զենքի: Փետրվարի 18-19-ը ներքին գործերի 86 աշխատակից է վիրավորվել, որոնցից 14-ը ստացել է մահացու վնասվածքներ»,-ասել է Զախարչենկոն:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մայդանի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա կրակել են «Բերկուտի» ներկայացուցիչները։ Հավելենք նաև, որ դիպուկահարներից սպանվածների թվում կան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Նշենք նաև, որ ՄԱԿ-ում ՌԴ-ի դեսպանը պնդել էր, որ դիպուկահարները կրակել են այն շենքից, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը: