Առնվազն 22 հորդանանցի ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց հյուսիսային Հորդանանում Զաաթարի ճամբարում սիրիացի փախստականների հետ բախումներից հետո, այս մասին հայտնում է BBC-ն՝ տեղական իշխանությունների հղումով:
Իշխանությունները հերքել են տեղեկությունը, որ բախումների ժամանակ փախստական է սպանվել:
Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել ցրելու քարեր նետող փախստականներին, ովքեր կրակի են տվել վրանները և մեքենաները:
106 000 փախստականների ապաստան տվող ճամբարում 2 տարի առաջ բացվելուց ի վեր մի քանի ընդվզումներ են եղել՝ հիմնականում կենցաղային վատ պայմանների պատճառով:
Սիրիայի հետ սահմանից 12 կիլոմետրի վրա գտնվող Զաաթարին փախստականների աշխարհի երկրորդ ամենամեծ ճամբարն է և դարձել է Հորդանանում չորրորդ ամենամեծ քաղաքը:
Հորդանանի իշխանությունները պնդում են, որ բախումները սկսվել են, երբ ոստիկանները ձերբակալել են մի խումբ փախստականների, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով լքել ճամբարը:
Զաաթարիի բնակիչներն, այնուամենայնիվ, պնդում են, որ բախումները տեղի են ունեցել, որովհետև հորդանանցի ոստիկանը վրաերթի էր ենթարկել սիրիացի երեխայի: Ականատեսների խոսքերով՝ վիրավոր փախստականների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան իշխանությունների նշած երեքը: