Ապրիլի 6-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում' «Արզնու ձոր» կոչվող տարածքում, երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Լազերևի անվան առողջարանի մոտակայքից տեղի ուժերով գետից դուրս է բերվել 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: