Ուկրաինայում ուժի մեջ է մտնում երկրի տարածքում ռուսների գտնվելու ժամկետի սահմանափակումը: Այս մասին հայտնքում է itar-tass-ը:
Ըստ օրենքի՝ Ուկրաինա ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում գտնվել առնվազն 90 օր՝ ժամանելու առաջին օրվանից 180 օրվա ընթացքում:
«Ապրիլի 7-ին պետական սահմանապահ ծառայությունը սկսում է ՌԴ-ի քաղաքացիների կողմից Ուկրաինայում գտնվելու պահանջի կատարման ստուգումը: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմից սահմանված սահմանափակումների, որը 2014-ի հունվարի 1-ից Ուկրաինայի քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու նմանատիպ ժամկետային սահմանափակումներ է մտցրել»,- հայտնել են սահմանապահ գերատեսչությունում:
Մինչ այդ Ռուսաստանի քաղաքացիները կարող էին Ուկրաինայի տարածքում լինել մինչև երեք ամիս և այդ ժամկետի լրանալուց հետո պետք է դուրս գային Ուկրաինայից, սակայն հնարավորություն ունեին անմիջապես էլ հետ դառնալ: