Թուրքիայում ծեծել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Թուրքական ընդդիմության առաջնորդին ծեծել են այն ժամանակ, երբ նա փորձում էր անցնել խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ պետք է ելույթ ունենար:

 

Նշվում է, որ մարդկանց ամբոխից դուրս եկած մարդը հանկարծակի սկսել է բռունցքներով հարվածել Քըլըչդարօղլուի դեմքին: ԺՀԿ կուսակցապետը վայր է ընկել, նրա ակնոցներն ընկել են գետնին եւ ջարդվել: Թիկնապահներն առաջնորդին անմիապես հեռացրել են դեպքի վայրից: Խորհրդարանի պահակային ոստիկանական ծառայության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին:

 

Նշվում է, որ Քըլըչդարօղլուի վիճակը լավ է: Փոքր ինչ հանգստանալուց հետո, նա ելույթ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցությունում: