Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից հետո անդրադարձել է խաղին:
«Մադրիդում պետք է խփեինք մեկ գոլ: Այդ դեպքում հաջորդ փուլի ուղեգիր կստանայինք: Մեր թիմը երկրորդ հանդիպմանը չկարողացավ օգտագործել երկու գոլային պահ: Սակայն եթե կիսաեզրափակիչ դուրս է եկել «Ռեալը», ապա նրանք լավագույնն էին: Ճիշտ է' պատասխան խաղում մենք ավելի լավն էինք, սակայն խփեցինք ընդամենը երկու գոլ: Կցանկանայի նշել, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ խաղաց: Նա ունեցավ երկու չօգտագործված պահ, և այդ ապրումները հայտնի են յուրաքանչյուրին, բացի այդ, Մադրիդում մենք չօգտագործեցինք 5 հիանալի հնարավորություն»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: