«Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչներից մեկի նկատմամբ, ով վարչական բերման էր ենթարկվել, կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այս պահին վար չական իրավախախտման արձանագրություն է կազմվում: Քաղաքացին դեռ դուրս չի եկել ոստիկանության բաժնից»,-ասաց Մալխասյանը:

 

Ցույցի մասնակիցներից մեկը հայտնեց, որ վարչական բերման է ենթարկվել Արսեն Դավթյանը:

 

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը ապրիլի 9-ին հավաքվել էր ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց, որտեղից էլ պետք է երթով շարժվեին Պետեկամուտների կոմիտե: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Նրանք նստել էին Նալբանդյան փողոցի վրա' Հանրապետության հրապարակի հարակից հատվածում: Նրանք պահանջ ներկայացրեցին կառավարությանը կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը՝ հնարավորություն տալով աշխատողին սեփական որոշման պարագայում միայն անել կենսաթոշակային վճարումներ։