ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընթացիկ գումարման Կոնգրեսն ամենաանարդյունավետն Է համարում երկրի արդի պատմության մեջ:

 

«Սա ամենաանարդյունավետ Կոնգրեսն Է արդի պատմության մեջ»,- ասել է նա Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի համար միջոցների հանգանակության երեկույթում ունեցած ելույթի ընթացքում:

 

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը քննադատել Է հանրապետականներին Կոնգրեսում դեմոկրատների մի շարք օրենսդրական նախաձեռնությունների արգելափակման համար: Այդ օրինագծերը վերաբերում են ներգաղթի ոլորտի բարեփոխումներին եւ աշխատավարձի նվազագույն մակարդակին:

 

Դիտորդները նշում են, որ նախագահը, որի վարկանիշը ցածր Է, արդեն քարոզարշավ Է սկսել ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների կապակցությամբ, որոնք կանցկացվեն այս տարվա նոյեմբերին:

 

Ներկայում Սենատը վերահսկում են դեմոկրատները, իսկ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում Հանրապետական կուսակցության անդամները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: