Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը խոշորագույն վարժանքներ կանցկացնեն Հարավային Կորեայի տարածքում: Այդ մասինհաղորդել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

 

Վարժանքները տեղի կունենան ապրիլի 11-ից մինչեւ 25-ը: Դրանց կմասնակցեն 1,4 հազար մարդ եւ 103 F-15 կործանիչներ:

 

Վարժանքներն անցկացվում են Կորեական թերակղզում իրադրության սրվելու պայմաններում այն բանից հետո, երբ մարտի վերջին ԿԺԴՀ-ն երկու հրթիռ արձակեց Ճապոնական ծովի ուղղությամբ: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երկու հրթիռներն էլ անցել են շուրջ 600 կիլոմետր: Ամենայն հավանականությամբ, դրանք եղել են «Նոդոն» հրթիռների (թռիչքի հեռահարությունը՝ 1300 կիլոմետր) կամ «Սկադ» հրթիռների (թռիչքի հեռահարությունը՝ 1300-ից մինչեւ 1500 կիլոմետր) կատարելագործված տարբերակները:

 

Նույն այդ ժամանակ ՄԱԿ-ին առընթեր ԿԺԴՀ-ի ներկայացուցչության փոխղեկավար Լի Դոն Իլը լրագրողներին հավաստել Է, որ հրթիռների արձակումներն իրականացվում են ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժությունների: Դրանք Փենյանի կողմից գնահատվում են որպես սպառնալիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: