Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Կորեական թերակղզու հարավում սկսել են Max Thunder համատեղ զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ ապրիլի 25-ը, տեղեկացնում է հարավկորեական KBS պետական հեռուստառադիոալիքը:

 

Այդ վարժանքները առավել ընդգրկունն են դարձել դաշնակիցների համատեղ զորավարժությունների ողջ պատմության ընթացքում: Սկսված վարժանքներում գործի են դրվել շուրջ հարյուր հարավկորեական եւ ամերիկյան ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: «Դրանց անցկացման սցենարով նախատեսված են օդային ուսումնական մարտեր, ինչպես նաեւ հակառակորդի ոչնչացումը բարձրճշգրիտ զենքի օգնությամբ»,- նշել է հեռուստաալիքը:

 

Ապրիլի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվեն նաեւ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի Pacific Thunder համատեղ զորավարժությունները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: