ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիացիոն միավորումները պետական պաշտպանական պատվերի շրջանակներում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ստացել են յոթ միավոր արդիական զենք, այդ թվում՝ Մի-35 չորս ուղղաթիռ, Սու-27ՍՄ երկու ինքնաթիռ և 48 Յա6-Կ1 ռադիոտեղորոշման կայան:
ՀՌՕ-ի գործունեության 2014 թվականի պլանին համապատասխան, ծրագրված է ռազմական օկրուգի 40-ից ավելի միավորումների ու զորամասերի վերազինում նոր ու արդիականացված զինատեսակներով և ռազմական տեխնիկայով:
Ընդամենը 2014 թվականին պլանավորվում է Հարավային ռազմական օկրուգին մատակարարել զենքի ու ռազմական տեխնիկայի շուրջ 1,5 հազար նոր ու արդիականացված նմուշներ, որոնց թվում կլինեն կործանիչ ավիացիայի 40-ից ավելի ինքնաթիռներ, բանակային ավիացիայի 15 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի 16 նավ, շուրջ 160 միավոր զրահատեխնիկա և ավելի քան 200 միավոր հրթիռահրետանային զենք: