Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը երկու ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ ներկայացնելով Հոմսում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունները: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը, ուղերձում նշվել է, որ ահաբեկչական գործությո ւնները շարունակվում են նաև Դամասկոսում և մերձակա գյուղերում' Լաթաքիայում, Հալեպում: Ահաբեկիչներն օժանդակություն են ստանում տարածաշրջանի և դրսի պետություններից՝ իրականցնելով իրենց հանցագործությունները, որոնց հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվում:

 

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել ահաբեկչական հանցագործությունները, որոնք իրականցվում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի օժանդակությամբ: Վերջում նաև նշվել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շարունակում է լռել Սիրիայում կատարվող հանցագործությունների վերաբերյալ:

 

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Հոմսի Քարամ ալ Լուզ թաղամասի Խադար փողոցում տեղի ունեցած 2 ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է 25 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը հասել է 107-ի: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Խադար փողոցի մարդաշատ վայրում, որից մոտ կես ժամ տարբերությամբ, զինյալները գործի են դրել մեկ այլ մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքավորումը: