Սիրիայի Արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը 2 ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ քննադատելով վերջին ինը օրվա ընթացքում ահաբեկչական խմբավորումների կատարած անմարդկային քայլերը Հալեպի հանդեպ:
Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ուղերձներում նշվել է, որ 9 օր շարունակ ամբողջությամբ դադարեցվել էր 3 միլիոն բնակիչ ունեցող Հալեպի ջրամատակարարումը: Բնակիչները ստիպված օգտվել են այլ ջրային աղբյուրներից, որոնք նախատասեված չեն խմելու համար, ինչը կարող է զանազան թունավորումների և հիվանդությունների պատճառ դառնալ: Ահաբեկիչները դադարեցրել էին Հալեպի խմելու ջրի գլխավոր կետի՝ Սուլեյման Հալաբիի ջրամատակարարումը:
Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել կատարված հանցագործությունը և միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելով պետությունների վրա, որոնք աջակցում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին: Սիրիան կոչ է արել վերջ դնել Հալեպում և ընդհանուր առմամբ սիրիական խաղաղ բնակչության հանդեպ տեղի ունեցող հանցագործությունները: