Ռուսաստանը կանխարգելելու է իր բարեկամ երկրների ներքին գործերին ցանկացած միջամտություն, որը տեղի է ունենում «խորթ» գաղափարներ տարածելու պատրվակով: Այդ մասին ապրիլի 12-ին նշեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ Հայաստանի Հանրապետությունում ռուսական հայրենակիցների 7-րդ համերկրային համաժողովում: Վոլինկինն անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ կոշտ քննադատության ենթարկելով Արևմուտքի «պառակտիչ և երկստանդարտ քաղաքականությունը»: «Ռուսաստանը Ղրիմի հետ կապված իրավիճակում ողջ աշխարհին ցույց տվեց, որ ճշմարտությունը մեր կողմն է: Մեր հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը թույլ տվեց պաշտպանել Ղրիմի մեր հայրենակիցներին, թույլ չտալ նեոֆաշիստական ուժերի իրավական կամայականություններ և վերականգնել պատմական արդարությունը»,- նշեց Վոլինկինը՝ առաջարկելով խորհրդաժողովի եզրափակիչ փաստաթղթում ընդգրկել աջակցության խոսքեր Ուկրաինայի արևելքում ապրող հայրենակիցներին:
«Մենք կանխարգելելու ենք մեզ բարեկամ երկրների ներքին գործերին ցանկացած ագրեսիվ միջամտություն՝ մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով»,- նշեց Վոլինկինը: