58-ամյա Լյովա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գյումրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ընդունարանում կատարելով խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող եւ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով:

 


Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: