Մակեդոնիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում, դրան կմասնակցեն պետության գործող ղեկավար Գեորգի Իվանովը եւ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունից թեկնածու Ստեւո Պենդարովսկին, տեղեկացնում Է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը:

 

Ընտրությունների առաջին փուլում քվեարկությունը տեղի Է ունեցել ապրիլի 13-ին: Նախնական արդյունքների համաձայն՝ Իվանովը հավաքել Է ձայների 51,6 տոկոսը, իսը Պենդարովսկին՝ 37,5 տոկոսը: Ընտրություններին մանակցությունը կազմել Է 48,8 տոկոս կամ 866 հազար մարդ: Նախագահը կարող Էր որոշվել նաեւ առաջին փուլում, բայց հաղթելու համար հավակնորդին անհրաժեշտ Էր հավաքել գրանցված բոլոր 1,78 մլն ընտրողների ձայների կեսից ավելին:

 

Դա նշանակում Է, որ եթե ընտրությունների հաղթողը որոշվեր միայն ըստ քվեատուփեր նետված թերթիկների, ապա Իվանովն իր 51,6 տոկոսով հաղթանակ կտանել, եւ երկրորդ փուլ չԷր անցկացվի: Սակայն նրա ցույց տված արդյունքը կազմում Է գրանցված ընտրողների ընդհանուր թվաքանակի միայն 25 տոկոսը:

 

Երկրորդ փուլը կկայանա ապրլին 27-ին: Ընտրությունների հաղթողը կորոշվի ձայների պարզ մեծամասնությամբ: Նույն օրը երկրում նշանակված են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: