Ուրուգվայի ընտրական դատարանը հրապարակել է հոկտեմբերի 26-ին այդ երկրում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց պետության նոր ղեկավարին որոշելու համար կպահանջվի ընտրությունների երկրորդ փուլ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ըստ այդ արդյունքների՝ ընդդիմադիր Լուիս Ալբերտո Լակալիե Պոուն հավաքում է ձայների 45 տոկոսը այն դեպքում, երբ իշխող կուսակցությունից թեկնածու Տաբարե Վասկեսը՝ մոտավորապես 42 տոկոսը:

 

Ընդսմին exit poll-երի հրապարակած արդյունքները նույնպես վկայում են երկրորդ փուլի անհրաժեշտության մասին: Բացի այդ, սոցիոլոգները պնդում են, որ կուսակցություններից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստացել երկրի խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: