Երեկ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հրապարակվեց ՀՀ նոր վարչապետի անունը՝ Հովիկ Աբրահամյան: Վերջինիս թեկնածությունն ընդունվել է միաձայն:

 

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մինչև նշանակումն էլ որպես թեկնածու տեսնում էր Հովիկ Աբրահամյանին:

 

«Ես մինչև նշանակումն արդեն ասել եմ, որ որպես թեկնածու տեսնում էի Հովիկ Աբրահամյանին: Այսօր Հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ամենայն հավանականությամբ տվյալ իրավիճակի վերաբերյալ որևէ առարկայական գործունեություն իրականացնելու առումով թերևս կարող էր միայն, իմ կարծիքով, իրականացնել Հովիկ Աբրահամյանը»,-ասաց Բոստանջյանը:

 

Անդրադառնալով հնչեցրած այն տեսակետներին, որ ՀՀ վարչապետը կլիներ Ռուսաստանի կողմից վստահված անձ, Բոստանջյանն ասաց.

 

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն իր գործերը թողած փոքր գործերով այս պահին ի զորու չէ աշխատելու, առավել ևս ՀՀ վարչապետի հարցով»: