Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի բժիշկները չեն հաստատել ռուսամետ ցուցարարների կողմից սպանված 4 մարդկանց մասին լուրերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի բժիշկները չեն հաստատել ԶԼՄ-ների հայտարարությունները բախումների արդյունքում զոհված չորս քաղաքացիների մասին: Ըստ Սլավյանսկ Կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ մահացել է ընդամենը մեկ մարդ՝ անհայտ անձի արձակված կրակոցի արդյունքում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու սպայի սպանել են քաղաք տանող ճանապարհին տեղադրված անցակետի մոտ, իսկ քաղաքացիական անձանց մեքենայի վրա կրակ են բացել հենց ճանապարհի մեջտեղում: Սլավյանսկում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ են: