Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 5 և 7 վթարային շենքերի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոլորտի պատասխանատու մի շարք պաշտոնյաներ:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են այդ շենքերում գրանցված ընտանիքներին բնակարաններով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Ա. Հարությունյանը ներկայացրել է ընդհանուր սկզբունքները, որոնց հիման վրա որոշվելու է տրվող բնակարանների մակերեսը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ եթե կան այնպիսի ընտանիքներ, որոնք ցանկանում են լրացուցիչ մակերեսով բնակարաններ ձեռք բերել, ապա նրանք կարող ե ն հիփոթեքային վարկ վերցնել այդ նպատակով: Այս հարցում ևս, ըստ վարչապետ Ա. Հարությունյանի, կառավարությունը պատրաստ է աջակցել բնակիչներին:

 

Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ փոխհատուցման իրավական հիմքերի ժամանակին պատրաստման ուղղությամբ: