Շտապօգնության կայանից ոստիկանության Կոտայքի բաժնում ապրիլի 13-ին' ժամը 15.00-ին, հաղորդում է ստացվել, որ 9-րդ փողոցի թիվ 26 տան հարևանությամբ, կիսակառույց շենքի մոտ, տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1958թ. ծնված Հակոբ Ղազանչյանի դիակը' «քթի արյունահոսություն, կրծքավանդ ակի աջ մասում քերծվածքներ» մարմնական վնասվածքների հետքերով:
Պարզվել է, որ նույն օրը' ժամը 14.55-ի սահմաններում, 1974թ. ծնված Արմեն Ս.-ն, վարելով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, 9-րդ փողոցի թիվ 26 տան բակում, քար բեռնաթափելու նպատակով ավտոմեքենայով հետ ընթանալիս վրաերթի է ենթարկել Հ. Ղազանչյանին, որը տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: