«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 18 տան մոտ սեպտեմբերի 20-ին' ժամը 09.00-ին, վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: