Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՖԱ/-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին կբնակվի բրազիլական ֆուտբոլի լեգենդ, երկրի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի շքեղ բնակարանում:
Ինչպես տեղեկացնում է «Globo» մարզական հանդեսը, Ռոնալդոյի բնակարանի վարձակալության համար Բլաթերը կվճարի 675 հազար դոլար:
Մինչ այդ Ռոնալդոն իր բնակարանը վարձակալությամբ հանձնել էր ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին: