Ուկրաինայի Ազգային գվարդիայի առաջին գումարտակը, որը ձեւավորվել է Մայդանի կամավորներից, ուղեւորվել է հանրապետության արեւելք: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբին, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:
«Ազգային գվարդիայի առաջին գումարտակը, որը կազմավորվել Է Մայդանի ինքնապաշտպանության կամավորներից, մեկնել է առաջավոր գիծ: Նրանց մարտական ոգին բարձր Է, եւ նրանք պատրաստ են պաշտպանելու Ուկրաինան: Այնտեղ իրադրությունը բնավ դյուրին չԷ: Ես դա գիտեմ. վերջերս եմ վերադարձել Լուգանսկից, որտեղ մի ամբողջ շաբաթ եմ անցկացրել: Բայց վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետեւ մեզ հետ Է Աստված եւ Ուկրաինան»,-նշել Է նա:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը օրենսդիր մարմնի նիստում հայտարարել Է, որ ապրիլի լույս 15-ի գիշերը ուժային հատուկ գործողություն Է սկսվել Ուկրաինայի Դոնեցկի մարզի հյուսիսում: «Այսօր առավոտյան Դոնեցկի մարզի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն Է սկսվել, այն պատասխանատու կերպով եւ կշռադատված կանցկացվի փուլ առ փուլ»,-ասել Է Տուրչինովը, ընդգծելով, որ հատուկ գործողության նպատակը «մարդկանց պաշտպանելն Է»:
Տուրչինովը նշել Է, որ իշխանությունների գործողությունները Դոնբասում, որին, նրա համոզմամբ, «վիթխարի վտանգ» Է սպառնում, պետք Է լինի «վճռական, բայց կշռադատված ու պատասխանատու»:
Տուրչինովի խոսքով, Ուկրաինայի արեւելյան տարածաշրջանների մեծ մասը, հակառակ տեղի ունեցող իրադարձություններին, «դրսեւորում Է կայունություն», ինչը մեծ մասամբ «ներկայիս իշխանությունների վաստակն Է»:
Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության հանգուցալուծման համար ուժի կիրառումն անընդունելի Է:
«Խնդրի լուծման բանալին պետք Է դառնա սահմանադրական բարեփոխումը»,- ասել Է նա՝ ամփոփելով Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ ապրիլի 15-ին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:
Ռուսաստանը կտրականապես դատապարտում Է եւ պահանջում Է դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի ուղարկումը Ուկրաինայի արեւելք, ինչը հակասում Է միջազգային նորմերին, ընդգծել Է Լավրովը: