Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար է նշանակվելու ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Նիկողոսյանը հերքեց տարածված տեղեկատվությունը' նշելով, որն ինքն էլ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:

 

Մեր զրուցակցին հարցրինք' արդյոք կցանկանար զբաղեցնել նախարարի պաշտոնը: Նա պատասխանեց. «Տարիների ընթացքում, անկեղծ ասած, իմ աշխատանքի արդյունքը, ձեռք բերված մեծ հեղինակությունը և կատարված աշխատանքները գնահատվել են տարբեր պետությունների նախագահների, կառավարությունների, նախարարությունների կողմից: Եթե իմ աշխատանքային փորձը կնպաստի մեր երկրի նորաստեղծ կառավարության առավել զարգացմանը: Ես մեծ սիրով հայրենիք կվերադառնամ և կաշխատեմ»:

 

Անդրանիկ Նիկողոսյանը հիշեցրեց նաև, որ ինքը բարձր պաշտոն է զբաղեցնում, և իր գործունեության հիմնական նպատակն է կառավարությունների և համապատասխան նախարարությունների հետ մասնակցել եվրասիական նոր ընտանիքի ձևավավորման աշխատանքների կազմակերպականը, որին Հայաստանը ևս անդամակցելու է: