Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լուգանսկի շրջանում երկու զինծառայողների պատանդառության մասին։ Այդ մասին հաղորդում է նախարարության կայքը:

 

Ըստ ուժայինների' ուկրաինացի սպային և պայմանագրային զինծառայողին առևանգել են անհայտ անձինք, երբ նրանք փորձել են վերացնել ծառայողական ավտոմեքենայի անսարքությունները, իսկ ըստ Պաշտպանության նախարարության' դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Լուգանսկի շրջանի Կրասնի Լուչ քաղաքի մոտ գտնվող ավտոճանապարհին։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է երեքշաբթի առավոտյան Դոնեցկի շրջանի հյուսիսում ուժային գործողություն սկսելու մասին: