Lavaboom Էլեկտրոնային փոստը, որը երաշխավորում Է պաշտպանությունը հատուկ ծառայությունների լրտեսումից, Twitter-ի իր Էջում հայտարարել Է աշխատանքն սկսելու մասին: Ծառայությունը հնարավորություն Է ընձեռում ուղարկել ծածկագրված հաղորդագրություններ, որոնք կարող են կարդալ միայն նամակի հեղինակն ու հասցեատերը:

 

«Երբ դուք չծածկագրված տեքստ եք ուղարկում, դա փաստորեն փոստային բացիկ Է: Դրա տեքստը կարող են հազար անգամ կարդալ, մինչեւ այն հասնի ստացողին: Իսկ մենք ոչ թե բացիկներ ենք ուղարկում, այլ ծրարում զետեղված նամակներ»,- ասված Է ընկերության կայքում:

 

Օգտատերերը կստանան երկու գաղտնագիր բանալիներ՝ հրապարակային եւ անձնական, որոնք կօգտագործվեն հաղորդագրությունների ծածկագրման համար:

 

Ընկերության ծառայությունների անվճար փաթեթը ներառում Է 250 Մբ տեղեկատվությունը պահելու համար, այս ծավալը բավական Է մոտավորապես 1000 նամակի համար:

 

«Մեր ծառայությունը նախատեսված Է իրազեկիչների, ակտիվիստների, իրավաբանների, լրագրողների, ինչպես նաեւ սովորական մարդկանց համար: Մեր համակարգի պարզությունն անվտանգ փոստը մատչելի Է դարձնում բոլորի համար»,- պնդում Է ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: