Արևմտյան լրատվամիջոցները ուշադիր հետևում էին Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հարց-պատասխանին, իսկ գերմանական առաջատար թերթերից Die Welt-ը և շվեյցարական Tages Anzeiger-ն իրենց առցանց ռեպորտաժների մեջ ներկայացնում էին «Ուղիղ գիծը»:

 

Արևմուտքում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրին ՌԴ-ի նախագահի պատասխանները, որոնք առնչվում էին Ուկրաինայի իրավիճակի և Ղրիմի' Ռուսաստանին վերամիավորվելու հարցերը: Սակայն եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների մեծամասնությունն ուշադրությունը մասնավորապես հրավիրել էր ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի հայտարարություն-հարցին:

 

Ռուսաստանի նախագահին ուղղված Սնոուդենի հարցը հետևյալն էր, թե արդյոք Ռուսաստանը զբաղվում է միլիոնավոր մարդկանց բանակցությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, պահպանմանբ և վերլուծմամբ, Ռուսաստանն արդարացվա՞ծ է համարում զանգվածային վերահսկողությունը:

 

Պուտինը հայտարարել էր, որ դա կապված է կոնկրետ քաղաքացու համար դատարանից թույլտվություն ստանալու անհրաժեշտության հետ և նշել՝ Ռուսաստանում լրտեսումը զանգվածային բնույթ չի կրում։

 

Այս հարց-պատասխանը արևմտյան ԶԼՄ-ները մեկանաբանել են հետևյալ կերպ. «Պուտինը պատասխանել է Սնոուդենին՝ ինչպես գործընկերը գործընկերոջը»,-գրում է Die Welt-ը: