Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է Ուկրաինայի շրջաններում բարեփոխումներ իրականացնելու և ռուսաց լեզվին «ուժեղ կարգավիճակ» տալու ելույթներով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Կա երկու ակնհայտ ճանապարհ: Առաջինը' ընդունել անհրաժեշտ օրենքները և փոփոխությունների ենթարկել սահմանադրությունը, որը թույլ կտա ուկրաինացիներին զգալ ներդաշնակություն, փոխըմբռնում և միասնություն իրենց երկրում: Մենք պետք է ամեն ինչ անենք տեղական ինքնակառավարման մարմինների ընդլայնման ու բոլոր ուկրաինացիների իրավունքների պաշտպանության ապահովման համար: Երկրորդը մեր շրջանների ֆինանսական անկախությունն է»:

 

Տիմոշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ նաև խոսել է ռուսաց լեզվին ավելի ուժեղ կարգավիճակի տալու մասին՝ չհստակեցնելով, թե ինչ է նա հասկանում «ռուսաց լեզվին ավելի ուժեղ կարգավիճակ տալու մասին» արտահայտությունն անելիս: