
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան պատրաստվում են հանդիպել Լիոնել Մեսսիի հոր հետ: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:
Հանդիպումը կկայանա առաջիկա օրերին' Մեսսի ավագի' Արգենտինայից վերադառնալուց հետո, որտեղ նա մի քանի շաբաթ է անցկացրել:
Կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման, ինչպես նաև այլ կարևոր հարցեր, որոնց թվում' Լիոնել անունի օգտագործման իրավունքի հարցը:
Նախօրեին հաղորդվել է այն մասին, որ Մեսսին «Բարսելոնայից» պահանջել է տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ և ակումբը պատրաստ է վերանայել նրան տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը: