ՌԴ մայրաքաղաքում պրիլի 16-ից 20-ը անցկացվում է դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև հիվյալ վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Այդ անվանակարգի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, որտեղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատանքը ճանաչվել է հաղթող' նվաճելով դիպլոմն ու գավաթը:
Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով: