Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին կմասնակցեն մարտական դելֆիններ: Այս պլանների մասին «Իզվեստիային» պատմել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լափուցան, որը պատասխանատու է ծովային կաթնասունների ծրագրի համար: Նրա խոսքով՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները, որոնց կմասնակցեն մարտական դելֆինները:

 

«Առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ամերիկյան եւ ռուսական մարտական դելֆինները. հայտնի Է, որ այդպիսի դելֆիններ պատրաստում են միայն Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում»,- գրել է թերթը:

 

Լափուցան նշել Է, որ 20 դելֆինների եւ 10 ծովառյուծների մասնակցությամբ զորավարժությունները կտեւեն 1 – 2 շաբաթ (դեպի Սեւ ծով ելք չունեցող երկրների մնալու առավելագույն թույլատրելի ժամկետը 21 օր Է): Սեւ ծովում, ինչպես հայտնել Է զրուցակիցը, ամերիկյան դելֆինները կթեստավորեն նոր հակառադարը, որը նախատեսված Է «թշնամու Էխոլոկատորների ապակողմնորոշման» համար, «մինչդեռ ծովառյուծները կփնտրեն ականներ եւ զինվորական ջրասուզակների», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: