Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի երկաթուղիների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթեւեկության ամառային գրաֆիկը, որը կսկսի գործել հունիսի 1-ից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը:
«Համաձայնեցվել են գրաֆիկի 25 գծեր (գնացքների երթեւեկության տեխնոլոգիան՝ մեկնման եւ ժամանման համաձայնեցված ժամանակով – խմբ.) Ջանկոյով 36 հաղորդակցությունների համար. 11՝ ռուսական, 4՝ ղրիմյան, 2՝ բելառուսական, 8՝ ուկրաինական: Լրացուցիչ կհամաձայնեցվի եւս վեց գիծ: Գրաֆիկի եւս յոթ գիծ Արմյանսկով. 5՝ ուկրաինական, 2՝ բելառուսական»,- հաղորդել Է գործակալության զրուցակիցը՝ ամփովելով Ուկրաինայի տարածքով գնացքների երթեւեկության գրաֆիկի համաձայնեցման արդյունքները, որն անցյալ շաբաթ տեղի Է ունեցել Մինսկում:
«Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը նշել Է, որ այժմ համաձայնեցված Է Ուկրաինայի տարածքով Ղրիմի հետ հաղորդակցության գրաֆիկը: «Այս շաբաթվա ընթացքում կհամաձայնեցվեն Ուկրաինայի տարածքով բոլոր երթուղիները»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: