Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն չեղյալ է հայտարարել ԱՄՆ ուղևորությունը, քանի որ Կոնգրեսի անդամները հրաժարվել են նրա հետ հանդիպելուց: Այս մասին հայտնում է itar-tass-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

 

Նրանց տեղեկություններով՝ ուղևորությունը նախատեսված էր ապրիլի 23-ին:

 

Ի պատասխան այս հայտարարությունների` «Բատկիվշչինա» կուսակցությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ««Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի այց ԱՄՆ, երբեք նախատեսված չի եղել նշված ժամկետում և, հետևաբար, այն չի կարող չեղյալ համարվել»,-ասվում է փաստաթղթում: 


Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է Դոնեցկում համաուկրաինական կլոր սեղան անցկացնել, քանի որ հավատում է կլոր սեղանի արդյունավետությանն ու պայմանավորվածությունների ուժին, որոնք ձեռք են բերվել Ժնևում ապրիլի 17-ին` քառակողմ բանակցությունների ընթացքում: