Սիրիայում սպասվելիք նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Բաշար Ալ Ասադը և ականատես կլինենք վերընտրության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրիական զարգացումների սեփական վերլուծությունը ներկայացրեց արաբագետ Հայկ Քոչարյանը: Նրա խոսքով' վերջին շրջանում միտում է նկատվում, որ կառավարական ուժերը լուրջ հաջողությունների են հասնում Սիրիայում, ինչը կապված է նրա հետ, որ սիրիակ ան ուժերը պետք է մինչ այս ամսվա վերջ իրականացնեն քիմիական զենքի ոչնչացման գործընթաց: «Այսօր հայտնում են, որ քիմիական զենքի 80 տոկոսն են ոչնչացրել ու, ըստ երևույթին, կհասցնեն ամբողջությամբ մինչ ամսվա վերջ իրականացնել այդ գործընթացը:
Ասադն ունի ժամանակահատված, որ դաշտն ավելի բարենպաստ դարձնի իր համար, քանի որ քիմիական զենքի ոչնչացման գործընթացի ավարտից հետո լուրջ խոչընդոտներ կարող են առաջանալ ու իրավիճակ կփոխվի Սիրիայում'սադրանքներից մինչև լուրջ գործողություններ, դրա համար էլ փորձում է իրավիճակ փոխել, որը կարծես ստացվում է նրա մոտ,-ասաց Հայկ Քոչարյանը:
Արաբագետի ներկայացմամբ' Սիրիայում ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություններ են արվել, ըստ որոնց' ընտրությանը կկարողանան մասնակցել այն մարդիկ, ովքեր կստանան վկայագիր, որը տալիս է իշխանությունը: Այդ տեսանկյունից ընդդիմությունը կորցնում է ընտրություններում ծանրակշիռ դեր կատարելու հնարավորությունը: «Իմ ունեցած վերջին տեղեկությունենրով' սիրիական ընդդիմությունը փորձել է բոյկոտել ընտրությունն ու ասել է, որ դրանք ոչինչ չեն փոխի երկրում: Ժնևյան համաձայությունների շրջանակներում նրանք փորձում էին ստեղծել անցումային կառավարությու ն, բայց Բաշար Ասադի կողմից ընտրությունների անցկացումը կնշանակի միանձնա պայքարով ընտրություն»,-ասաց Հայկ Քոչարյանը:
Արաբագետի խոսքով' Սիրիայում ապրող հայ համայնքի տեսանկյունից Ասադի վերընտրությունը կարող է առավել ձեռնտու լինել: Հայ համայնքի մեծամասնությունը, փորձելով պահպանել չեզոքություն, ավելի շատ աջակցում է կառավարական ուժերին, քանի որ այն շրջաններում, որտեղ վերահսկում են կառավարական ուժերը համեմատաբար կայուն է իրավիճակը և անվտանգությունն ապահովված է: Վերջին դեպքերը Քեսաբի հետ կապված ցույց տվեցին, որ կա բարի վերաբերմունք հայ համայնքի հանդեպ»,-ասաց նա' նշելով նաև, որ հայ համայնքի մեջ կան մարդիկ, ովքեր կողմակից են ոչ զինյալ ընդդիմությանը: &laq uo;Որպես Սիրիայի քաղաքացիներ, կան նաև մարդիկ, ովքեր աջակցում են Սիրիայի ոչ զինյալ ընդդիմությանը, ովքեր ցանկանում են, որ Սիրիայում բարեփոխումներ կատարվեն»,-հավելեց արաբագետը:
Նրա խոսքով' այսօրվանից սկսվել է թեկնածուների գրացումը: «Այս ընտրությունների հետաքրքիր պահն այն է, որ քրդական կուսակցությունն էլ շատ հավանական է' թեկնածու առաջադրի, բայց հասականալով, որ չի հաղթի ընտրություններում' նրանք պարզապես քաղաքական դաշտ մուտք գործելու և հետագայի գործողությունները պլանավորելու համար կարող են դա անել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի արձագանք կլինի միջազգային հանրության կողից սպասվող ընտրություններին' Հայկ Քոչարյանը նշեց, որ արդեն Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտնել են, որ նման պայմաններում ընդունելի չեն ընտրություններ, իսկ Ռուսաստանն իր բլոկով անպայման կընդունեն ընտրությունները:
Հուլիսի 17-ին ավարտվում է Ասադի նախագահության ժամկետը, ըստ օրենսդրության, ժամկետի ավարտից 60-90 օր առաջ պետք է նշանակվեն նախագահական ընտրությունները: