Համաշխարհային շուկայում նորույթ է ստացվում՝ օղու, ռոմի եւ այլ ոգելից խմիչքների փոշի: Այս մասին հաղորդել Է Լոնդոնի Times թերթը:
«Palcohol պաշտոնական անվանումը կրող նոր արտադրանքն օրերս ԱՄՆ-ի իշխանություններից, որոնք վերահսկում են երկրի սննդամթերքի շուկան, ստացել Է բոլոր անհրաժեշտ թույլատրագրերը»,- նշել է հրատարակությունը:
Մոտ ժամանակներս աշխարհի տարբեր երկրների խանութներում, ինչպես նաեւ առեւտրական ինտերնետ-պորտալների միջոցով կարելի կլինի գնել օղու եւ ռոմի փոշու փաթեթվածքներ: Այդ փոշիներին բավական Է ավելացնել մեկ բաժակ ջուր խմիչք ստանալու համար:
Palcohol-ի արտադրության տեխնոլոգիան ստեղծել Է ոգելից խմիչքների բնագավառի հայտնի մասնագետ ամերիկացի Մարկ Ֆիլիպսը: Այն տարբերվում Է չոր սպիրտի եւ ալկոհոլի փոշու արտադրության՝ արդեն առկա եղանակներից, որոնք վաճառվում են մի քանի երկրներում, ներառյալ Գերմանիան, Նիդեռլանդները եւ Ճապոնիան:
Ֆիլիպսի խոսքով՝ Palcohol-ի առանձնահատկություններից մեկն այն Է, որ ալկոհոլային փոշիները կարող են ավելացվել զանազան խոհարարական ճաշատեսակների մեջ եւ «դրանց հաղորդել նոր եւ անսպասելի հնչողություն», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: