ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 22-ին' ժամը 05.30-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 20LS868 , «Օպել Վեկտրա» մակնիշի 31ՕԼ021 և «Տոյոտա Լանդ ԿրուզեÖ €» մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) և Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: