Հալեպում տասն օր առաջ վիրավորված Սարգիս Մարտիրոսյանը մահացել է: Հալեպի լրատվական գրասենյակի աղբյուրի տեղեկացմամբ` հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 22-ին, երեկոյան ժամը 5-ին ս. Աստվածածին եկեղեցում:

 

Ավելի վաղ գրասենյակը տեղեկացրել է, որ Հալեպում ապրիլի 12-ին հրասանդների և հրթիռների բեկորներից վիրավորվել էր հայազգի Սարգիս Մարտիրոսյանը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն առողջական վիճակը բավական ծանր էր:

 

Հալեպում ապրիլի 18-ի երեկոյան զոհվել էր 22-ամյա Բաղտիկ Քեշիշյանը, ով մի քանի օր առաջ վիրավորվել էր զինված ընդդիմադիր արմատական խմբավորումների դեմ բախումների հետևանքով: Նա կամավոր բանակի ծառայող էր և կռվում էր սիրիական բանակի կազմում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: