Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկի' Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւի մուտքը թեերակղզի եւ Ռուսաստան մինչեւ 2019 թ. արգելվել է: Աս մասին «Ուկրաինսկայա պրավդա» թերթին հայտնել է Ղրիմի թաթարների մեջլիսի մամուլի քարտուղար Լիլյա Մուսլիմովան:

 

Նրա խոսքով, ապրիլի 22-ի առավոտյան Ղրիմի հետ Ուկրաինայի վարչա-տարածքային սահմանակետում Ջեմիլեւին հանձնել են «Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելվելու մասին ծանուցման ակտ», որի համաձայն' Ուկրաինայի քաղաքացի 72-ամյա Մուստաֆա Ջեմիլեւին 5 տարի ժամկետով արգելվում է մուտք գործել ՌԴ տարածք:

 

Մուստաֆա Ջեմիլեւը Ղրիմի' ՌԴ-ին միացումը խոչընդոտելու համար դիմել էր Թուրքիային' խնդրելով միջամտել կամ զինել թաթարներին' դիմադրություն ցուցաբերելու համար: Թուրքիան մերժել էր նրա խնդրանքը: