Ուկրաինացի սահմանապահները ռուսաստանցի տղամարդկանց մուտքի արգելքի պահից ի վեր երկիր չեն թողել Ռուսաստանի ավելի քան հազար քաղաքացիների: Այդ մասին ապրիլի 22-ին հաղորդել Է ՌԴ Անվտանգության ծառայության կայքը:

 

Ապրիլի 17-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել Էր, թե Ուկրաինան իրեն ծանուցել Է, որ այսուհետեւ ՌԴ-ի 16-ից մինչեւ 60 տարեկան արական սեռի քաղաքացիներին մերժվում Է մուտքի թույլտվությունը: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունում պարզաբանել են, որ սույն կատեգորիայի անձանց մուտքի մասին որոշումը սահմանապահները կընդունեն անմիջականորեն սահմանին: Այս միջոցառումները վերաբերում են բոլոր տեսակի հաղորդակցություններին:

 

«Ապրիլի 17-ից՝ ՌԴ-ի այն քաղաքացիների սահմանային վերահսկողության ուժեղացման օրվանից ի վեր, որոնք մեկնում են Ուկրաինա, արգելվել Է ավելի քան հազար անձի անցումը սահմանով»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: