Նոր այցագրային ծրագրերով Մեծ Բրիտանիա են ժամանել շուրջ 27 հազար 100 ուկրաինացի փախստականներ: Այդ մասին գրում Է Guardian-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության ապրիլի 25-ի տվյալները:
Ծրագրերից մեկը նկատի Է առնված այն ուկրաինացիների համար, որոնց ազգականներն ապրում են Մեծ Բրիտանիայում եւ բրիտանահպատակներ են:
Մարտին գործարկվել Է երկրորդ ծրագիրն այն ուկրաինացիների համար, որոնք կարող են երկիր մուտք գործել Միացյալ Թագավորության տարածքում ապրող հովանավորի օգնությամբ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրանայից հեռացել Է 5 միլիոն 372 հազար 854 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: