Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների և Իրաքում ու Սիրիայում իրադրության կտրուկ սրվելու ֆոնին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում Է ընդունել կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի նոր ռազմավարությունը փոխարինել «ավելի վճռական» ռազմավարությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Թագավորության ՆԳ նախարարության զեկույցում, որը հայտնվել Է տեղական լրատվամիջոցների տրամադրության տակ:
Այդ փաստաթղթում նշվում Է, որ ներկայում արմատականացման առավել մեծ սպառնալիքի են ենթարկվում երեխաները և դեռահասները: Դա գլխավորապես տեղի Է ունենում այն պատճառով, որ «ատելության հրահրմամբ շահագրգռված» անձինք արդեն կարողացել են հաստատվել կրթության բրիտանական համակարգում և նույնիսկ «ղեկավար պաշտոններ» զբաղեցնել այնտեղ:
Բացի այդ, ՆԳ նախարարությունում կոչ են անում «հանգամանորեն հետաքննել տեղեկատվությունն այն մասին, որ թագավորության տարածքում գործում են շարիաթի դատարաններ, ինչպես նաև խստացնել երկարաժամկետ բրիտանական այցագրեր ստանալու կանոնները: «Անհրաժեշտ Է նոր մակարդակի բարձրացնել ծայրահեղականությանը մեր հակազդումը և ավելի հաստատակամ լինել այդ ճանապարհին»,-նշում են գերատեսչությունում:
Անցյալ տարվա ամառվա վերջին Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը որոշում Է ընդունել միջազգային ահաբեկչության սպառնալիքի իր գնահատականը, ըստ հինգբալանոց սանդղակի, բարձրացնել մինչև չորս՝ «զգալիից» մինչև «լուրջ»: Գերատեսչության ղեկավար Թերեզա Մեյի խոսքով՝ դա կապված Է Իրաքում և Սիրիայում «իրադրության լրջորեն սրվելու» հետ:
Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տեղի իշխանություններն զգուշանում են նաև սեփական հպատակներից, որոնք ավելի վաղ ուղևորվել են այդ երկրներ: Նրանցից շատերը կարող են ցանկացած պահի վերադառնալ հայրենիք և, ըստ իրավապահ մարմինների վարկածի, փորձել ահաբեկչական գործողություններ կատարել արդեն բրիտանական քաղաքների փողոցներում:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ներկայում առնվազն 600 բրիտանացիներ են կռվում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման շարքերում: