Վաշինգտոնը ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ին տարածած հայտարարությունը, որում թուրք պաշտոնյան իր ցավակցությունն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայերի հետնորդներին, հաղորդում է Պետդեպի կայքը։

 

«Մենք ողջունում ենք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ին տարածած հայտարարությունը և հավատում ենք, որ դա դրական նշանն է այն հարցի, որ կարող է լինել պատմական փաստերի իրական, անկեղծ ու արդարացի ճանաչման հնարավորություն, որն էլ իր հերթին կծառայի թուրքերի և հայերի հաշտեցման առաջընթացին»,- հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Փսակին:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին' Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ առաջին անգամ իր ցավակցությունն է հայտնել, որի հայտարարությունը տեղադրվել է «Hurriyet Daily News» կայքում՝ 9 լեզվով: