Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի հայկական սփյուռքը գնահատել է որպես հաշտեցման ձգտող կարևոր քայլ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Պետք է աջակցել Անկարայի հաշտեցման ձգտումը: Այս քայլով նա կարող է ապագայում Նոբելյան մրցանակի թեկնածու դառնալ»,-հայտարարել է Թուրքիայում հայկական սփյուռքի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն:
Շիրինօղլուն հատկապես ընդգծել է, որ Էրդողանն առաջին թուրք քաղաքական գործիչն էր, ով ցավակցություն հայտնեց հայկական համայնքին և խոստացավ կանաչ լույս վառել Ցեղասպանության զոհերի ունեցվածքը սերունդներին վերադարձնելու գործում:
Էրդողանի հայտարարությունը դրական է գնահատել նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։
«Մենք ողջունում ենք մեր ցավը մեղմող ցավակցությունները»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը 2014թվականի ապրիլի 23-ին, խորհրդարանի նիստում առաջին անգամ ցավակցություն է հայտնել 20-րդ դարասկզբի իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին։