Ինչպես հայտնում է ria.ru-ն, եթե Կիևն իրոք սկսել է բանակ կիրառել Ուկրաինայի արեւելյան շրջաններում' մասնավորապես Սլավյանսկում, ապա դա շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Եթե Կիևի ներկայիս վարչակարգն իսկապես սկսել է բանակն օգտագործել իր բնակչության դեմ, ապա դա, առանց կասկածի, շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»,-ասել է Պուտինը։

 

Նա ավելացրել է, որ ինչպես մյուսները, այնպես էլ ինքը, Ուկրաինայում տիրող վերջին իրադարձությունների մասին տեղեկացել է ԶԼՄ-ների միջոցով։

 

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Սլավյանսկում ծավալած հատուկ գործողությունների արդյունքում երեք անցակետ «մաքրվել է» ցուցարարներից, իսկ հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է հինգ ոստիկան։ Դաշնայնացման կողմնակիցների ներկայացուցիչները հայտարարել էին ցուցարարների շարքերից երկու սպանվածի և մի քանի վիրավորի մասին։