Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության հարցերով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը։

 

«Մոտ ժամանակներս կորոշվի՝ որտեղ տեղակայել անցակետերը, ինչպես հատել սահմանը, ինչպես նաև միգրացիոն քարտերի անհրաժեշտությունը: Ոչ մի սահմանափակում երթուղայինի համար դեռ չի մտցվել»,- ասել է գերատեսչության աշխատակից Պյոտր Յարոշը:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։