Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բարձրագույն սահմանադրական դատարանը ապրիլին 24-ին նախագահական ընտրությոոններում մասնակցելու հայտ է ստացել Հասան Աբդ Ալլահ ան Նուրիից: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ազգային ժողովը նույնպես գրություն է ստա ցել նրանից նախագահի թեկնածու առաջդրվելու մասին:

 

Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ծնվել է 1960թ. Դամասկոսում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի առևտրատնտեսական ֆակուլտետը, դոկտորական աստիճան է ստացել Կալիֆորնիական համալսարանում: Եղել է ազգային ժողովի պատգամավոր, ապա պաշտոն է զբաղեցրել նաև Սիրիայի կառավարությունում:

 

Սիրիայի նախագահական ընտրություններում արդեն առաջարդվել են 2 թեկնածու: Ավելի վաղ նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը: Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին: