Թուրքիայում հայտնի է դարձել այս տարի ծրագրված նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարություն է տարածել Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը:
Պաշտոնական հայտարարության համաձայն, Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի 2014 թ. օգոստոսի 10-ին: Ընտրությունների երկրոդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Այս տարի առաջին անգամ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն համաժողովրդական քվեարկությամբ: